Շինարարական մեխանիկա

 

·       ԳԼՈՒԽ  1,  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1)     Շինարական մեխանիկա առարկան

2)     Գաղափար կառույցների հաշվարկային մեթոդների մասին

3)     Բեռնվածքներ

4)     Կառույցի հաշվարկային սխեմա

5)     Ոչփոփոխվող, փոփոխվող և ակնթարթային փոփոխվող համակարգեր

6)     Ստատիկորեն որոշելի և ստատիկորեն անորոշելի համակարգեր

7)     Արտաքին ուժերի անկախության սկզբունքը

 

 

1)   Շինարական մեխանիկա առարկան

Տարբեր նշանակության կառույցները, որոնք նախագծվում են և կառուցվում են հիմք ընդունելով հաշվարկները ըստ ամրության, կայունության և կոշտության, ընդունված է անվանել ինժեներական կառույցներ։

-         Հաշվարկը ըստ ամրության ապահովում է դիմադրությունը նրա վրա ազդող բեռներին

-         Հաշվարկը ըստ կայունության ապահովվում է կառույցի նախագծային դիրքը ու ձևը

-         Հաշվարկը ըստ կոշտության ապահովվում է  կառուցվածքի տեղափոխությունները և տատանումները սահմանված չափով

Գիտությունը որով հաշվարկվում են կառուցվածքները ըստ ամրության, կայունության և կոշտության ընդունված է անվանել շինարարկան մեխանիկա։

Շինարարկան մեխանիկայի հիմնական խնդիրն է որոշել ներքին ուժերը, որոնք առաջանում են արտաքին ուժերի ազդեցության տակ։

Ներքին ուժերը որոշվում են հայտնի հատումների մեթոդով, որտեղ ընդունվում է հատույթից մի կողմ գտնվող արտաքին բեռների և ներգին ուժերի հավասարակշռության պայմանը։

Ներքին ուժերը որոշվում են համակարգի ոչ դեֆորմացված վիճակի համար, բայց պետք է նաև աշվի առնել հաշվարկային սխեմայի դեֆորմացված վիճակը ըստ անհրաժեշտության։

Նյութերի դիմադրության և Շինարական մեխանիկայի տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում տարրերը դիտարկվում են առանձին իսկ երկրոդ դեպքում համակարգը ամբողջությամբ։

 

2)   Գաղափար կառույցների հաշվարկային մեթոդների մասին

 

Կառույցների հաշվարկը իրականացվում է նրա ամրության, կայունության և կոշտության պայմանների բավարարման համար։ Գոյություն ունեն հաշվարկի երեք մեթոդ

1)     Թույլատրելի լարումների մեթոդ

2)     Թույլատրելի բեռնվածքների մեթոդ

3)     Սահմանային վիճակի մեթոդ

 

1)     Թույլատրելի լարումների մեթոդ։

Այս մեթոդը կայանում է նրանում, որ կառույցի դեֆորմացված վիճակի ամրության և կայունության հավասարակշռության պայմանը ընդունվում  է, գործող բեռնվածքներից առաջացող առավելագույն նորմալ և շոշափող լարումների ու տվյալ նյութի առավելագույն վտանգավոր լարումների միջև։

Որտեղ  > 1  -  պաշարի գործակից

      Պաշարի գործակիցը նախատեսված է հնարավոր շեղումներից ապահովագրելու համար։

 

2)     Թույլատրելի բեռնվածքների մեթոդ։

Այս մեթոդը կայանում է նրանում, որ կառույցի ամրության և կայունության  հավասարակշռության պայմանը ընդունվում  է գործող բեռնվածքների և թույլարտելի բեռնվածքների միջև։

      Երկու մեթոդների հիմնական թերությունը կայանում է պաշարի գործակցի մեջ, որը մեկն է բոլոր իրավիճակների համար, որտեղ հաշվի չէին առնվում բոլոր հանգամանքները։ Այդ իսկ պադճառով ստեղծվեց նոր մեթոդ

3)     Սահմանային վիճակի մեթոդ:

Կառույցների հաշվարկը ընդունվում  է այսպես կոչված սահմանային վիճակներում։ Կառույցի սահմանային վիճակ անվանում են այնպիսի կարգավիճակը, որի դեպքում կառույցը կորցնում է ընդունակությունը դիմադրելու արտաքին ազդեցություններին, կամ ստանում է այնպիսի վիճակ, որի դեպքում պիտանելի չէ հետագա շահագործումը։

 

           Սահմանային վիճակը բաժանվում են երկու խմբերի։

Առաջին խումբ – կրողունակության կորուստ կամ հետագա շահագործման ոչ պիտանելիություն։

Երկրորդ խումբ – հետագա ոչ նորմալ շահագործման պիտանելիություն։

 

Սահմանային վիճակի առաջին խմբին են պատկանում՝ ընդհանուր կայունության կորուստ, դիրքի կայունության կորուստ, փխրուն, հոգնածության և այլ տեսակի քայքայումներ։

 

Սահմանային վիճակի երկրորդ խմբին են պատկանում այնպիսի վիճակներ երբ դժվարանում է նորմալ շահագործումը, որի ժամանակ առաջանում են անթույլատրելի տեղափոխություններ, տատանումներ, ճաքեր և այլն։

 

Առաջին սհմանային վիճակի հաշվարկի ժամանակ, ներքին ճիգերը տարերում որոշվում են ոչ թե նորմատիվային բեռներից այլ հաշվարկային բեռներից։ Հաշվարկային բեռը կազմում է նորմատիվային բեռը բազմապատկած պաշարի գործակցով, որոնք սահմանված են նորմատիվային փաստաթղթերում։

 

Նյութից կախված հաշվարկային դիմադրություններ լինում են տարբեր։ Վերջինս նորմատիվային դիմադրության և պաշարի գործակցի արտադրայլն է։ Նորմատիվային դիմադրությունները որոշվում են փորձարարական եղանակով։ Նյութը կարող է փոխել իր դիմադրությունը արտաքին ազդեցություններից, ջերմային, էլեկտրոմագնիսական, և այլն,  այդ իսկ պադճառով մտցվում է նայև աշխատանքի պայմանի գործակից։

 

           Շինարարական մեխանիկայում կառույցների հաշվարկում սովորաբար ընդունված է որոշել միայն իր հիմնական մասը, իսկ կոնկրետ՝ ներքին լարումները և տեղափոխությունները։ Հետևաբար մեթոդը որով որոշվում է ներքին ուժերը և տեղափոխությունները ընդունված է պայմնական անվանել կառույցների հաշվարկային մեթոդ։